Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չեուկոն հեռացվել է Լիգայի գավաթի և MLS-ի խաղերից։ Այս մասին հաղորդում է TyC Sports-ը։
«Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Ատլասի» միջև խաղի ավարտին, որն ավարտվել է ամերիկացիների 2:1 հաշվով հաղթանակով, խաղացողների միջև բախում է սկսվել։ Վիճաբանության ընթացքում Չեուկոն միջամտել է և հրել մեքսիկական ակումբի երկու խաղացողի։ «Ինտեր Մայամին» նաև տուգանվել է է թիկնապահի վարքագծի համար։
«Ես հասկանում եմ, որ նա այնտեղ է՝ Մեսսիին երկրպագուներից պաշտպանելու համար։ Բայց նա թույլտվություն չունի խանգարելու խաղացողների միջև հաղորդակցությանը», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, խաղից հետո ասել է «Ատլասի» խաղացողներից մեկը։