Վաղարշապատ-Երևան ճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին
Հասարակություն
08:27 02/08/2025
Հայաստան

Վաղարշապատ-Երևան ճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է: 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի միջոցով արգելափակումից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղարշապատ-Երևան ճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին