Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սարյանի տուն-թանգարանում բացվեց «Հեբեյի ավանդական նկարչական արվեստի ցուցահանդեսը
Այսօր Մ. Սարյանի տուն-թանգարանում բացվել է Հեբեյի նահանգային թանգարանի «Հեբեյի ավանդական նկարչական արվեստի ցուցահանդեսը»։
Թանգարանից նշում են, որ սա եզակի հնարավորություն է ծանոթանալու Չինաստանի հնագույն մշակութային ժառանգության մի հատվածին՝ Ուցյանի փայտափոր ամանորյա նկարներից մինչև Հենգշույի շշի ներսում արված գունեղ ու նուրբ պատկերներ։
Չինական քաղաքակրթության օրրանում՝ Հեբեյում (կրճատ՝ նաև «Ջի»), ձևավորված այս արվեստի տեսակները 2006 թվականին ընդգրկվել են Չինաստանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ ձեռք բերելով լայն միջազգային ճանաչում։
Ցուցահանդեսում ներկայացված են նաև Մ. Սարյանի տուն-թանգարանի հավաքածուում պահվող չինական կիրառական արվեստի արժեքավոր նմուշներ։ Ցուցադրությունը կազմակերպվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Հեբեյի նահանգային թանգարանի և «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի համագործակցությամբ։
Հեբեյի թանգարանի ցուցանմուշներն այս ձևաչափով առաջին անգամ են ներկայացվում Հայաստանում։ Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 23-ը։



![]()
