Կրասնոդարի մարզում պտտահողմ է տեղի ունեցել
Հասարակություն
17:24 03/08/2025
Աշխարհ

Կրասնոդարի մարզում պտտահողմ է տեղի ունեցել

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է.

«Այսօր առավոտյան Կրասնոդարի մարզում պտտահողմ է տեղի ունեցել։

Տարերքը վնասել է Ագոյ գյուղի լողափը, և վախեցած հանգստացողները, որոնց մեջ եղել են երեխաներ, խուճապի են մատնվել։

Տուապսեի շրջանի մի շարք բնակավայրերում ուժեղ անձրևներից հետո գետերը դուրս են եկել ափերից։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում դեռևս ուժեղ անձրևների, կարկուտի և փոթորկի սպառնալիք կա։ Գործում է եռօրյա նախազգուշացում փոթորիկների վերաբերյալ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կրասնոդարի մարզում պտտահողմ է տեղի ունեցել