Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Беспредел-ի շարքից կամ «լավ» ՀՀ առողջապահության նախարարի «լավ» իրավաբանությունը. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Беспредел-ի շարքից կամ «լավ» ՀՀ առողջապահության նախարարի «լավ» իրավաբանությունը.
2017թ. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն Առողջապահության նախարարության ենթակայությունից կառավարության որոշմամբ տեղափոխվեց Պետական գույքի կառավարման ենթակայության ներքո, որից հետո մտավ Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին օրենք-ի ցանկի մեջ, սակայն առանց օրենքի փոփոխության նախարարը կառավարության որոշմամբ նորից «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն վերադարձրեց ՀՀ առողջապահության նախարարություն:
Հ.Գ. Ես իրավաբան չեմ, ինչպես նաև «լավ» նախարար չեմ, բայց գիտեմ, որ Օրենքի հավելված 1-ի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչված չէ:
Նիկոլ Փաշինյան բա հարց չե՞ք տալիս , էս ի՞նչ անօրինականություններ են??????»։