ԱՄՆ-ը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Թրամփի գոլֆի ակումբի վրայով թռչող ինքնաթիռը որսալու համար
Քաղաքական
11:35 04/08/2025
Աշխարհ

ԱՄՆ-ը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Թրամփի գոլֆի ակումբի վրայով թռչող ինքնաթիռը որսալու համար

Հյուսիսային Ամերիկայի ՀՕՊ հրամանատարությունը (NORAD) այս շաբաթավերջին երկրորդ անգամ օդ է բարձրացրեց կործանիչներ՝ Նյու Ջերսիի Բեդմինստեր շրջանի վրայով թռչող ինքնաթիռը որսալու համար, բանն այն է, որ այնտեղ է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆի դաշտը։

«Կործանիչ ինքնաթիռը... NORAD-ը որսացել է Բեդմինստերի վրայով թռիչքի ժամանակավոր սահմանափակումները խախտող երկրորդ ընդհանուր ավիացիայի ինքնաթիռը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է DVIDS կայքը։

Նշվում է, որ ինքնաթիռը դուրս է բերվել սահմանափակ տարածքից՝ օդաչուների ուշադրությունը գրավելով լուսարձակային ազդանշանային հրթիռներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ը կործանիչներ է օդ բարձրացրել՝ Թրամփի գոլֆի ակումբի վրայով թռչող ինքնաթիռը որսալու համար