Սպասվում են Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ
Իրավունք
19:53 04/08/2025

Սպասվում են Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատակազմից հայտարարություն է տարածել՝ ՓՊ նախագահի ընտրության մասին.

«Հարգելի փաստաբաններ,

Սույնով Դուք ծանուցվում եք այն մասին, որ 2025 թվականի սեպտեմբերի 13-ին (շաբաթ օրը) Երևան քաղաքի Զաքյան 7-2 հասցեում գտնվող ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

- ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրություն

-ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

- Օրակարգային հարցերով քվեարկությունը սկսվում է 2025 թվականի սեպտեմբերի 13-ին, ժամը 09:00-ից և ավարտվում է նույն օրը՝ ժամը 20:00-ին:

- ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է 2025 թվականի օգոստոսի 16‑ից (ներառյալ) և ավարտվում է 2025 թվականի օգոստոսի 21-ին (ներառյալ)։

- ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների քարոզչությունը սկսվում է 2025 թվականի օգոստոսի 22-ից (ներառյալ) և ավարտվում է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 17:00-ին։

- Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:

-Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:

- Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:

- «ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշման նախագիծը ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում հրապարակվելու է ընդհանուր ժողովի հրավիրված օրվանից ոչ ուշ քան առնվազն 14 օր առաջ: Նախագծի վերաբերյալ առաջարկները կարող եք գրավոր ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ՝ նախագիծը Պալատի պաշտոնական կայքէջում հրապարակվելու օրվանից յոթնօրյա ժամկետում:

Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկությունները, կարող եք բեռնել ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպասվում են Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ