Լենինգրադի մարզում բեռնատար գնացքի և տուրիստական ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Հասարակություն
09:36 04/08/2025
Աշխարհ

Լենինգրադի մարզում բեռնատար գնացքի և տուրիստական ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Լենինգրադի մարզում բեռնատար գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 10-ը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով «Հոկտեմբերյան երկաթուղի» ընկերության հայտարարությանը։

Նշվում է, որ ավտոբուսի վարորդը Մոսկվայի ժամանակով ժամը 06:11-ին՝ «Լոդեյնոյե պոլե» և «Օլոնեց» կայարանների միջև գտնվող երկաթուղային անցման մոտեցող գնացքի դիմացի երկաթուղային փակոց է մտել։ Գնացքի վարորդը կիրառել է արտակարգ արգելակում, սակայն հեռավորությունը փոքր է եղել, ուստի բախումից խուսափել չի կարողացել։

Վթարի հետևանքով վիրավորվել է ավտոբուսի 12 ուղևոր, որոնցից երկուսը՝ մահացու։ Գնացքի շոգեքարշի անձնակազմը բժշկական օգնության չի դիմել։

Հյուսիսարևմտյան տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ավտոբուսը զբոսաշրջային ավտոբուս է եղել։ Վոլխովստրոյևսկի տրանսպորտային դատախազ Պավել Իվոյլովը մեկնել է դեպքի վայր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լենինգրադի մարզում բեռնատար գնացքի և տուրիստական ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ