Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման
Քաղաքական
16:27 05/08/2025
Աշխարհ

Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման

Քիշնևի շրջանային դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։Վճռի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է նրա փաստաբան Նատալյա Բայրամը։

«Գուցուլը դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ դատավճռի անհապաղ կատարման դեպքում, նրան բանտ կտեղափոխեն ուղիղ դատարանի դահլիճից», - ասել է նա։

Դատախազությունը ինքնավար մարզի ղեկավարի համար պահանջել է ինը տարվա ազատազրկում և պետական պաշտոն զբաղեցնելու հինգ տարվա արգելք։

Գուցուլն ինքը դատարանի որոշումն անվանել է Մոլդովայի ամբողջ ժողովրդավարական համակարգի նկատմամբ դատավճիռ և Գագաուզիայի բնակիչներին վախեցնելու փորձ։

«Այսօր ես ճաղերի ետևում եմ, իսկ վաղը յուրաքանչյուր ոք, ով կհամարձակվի քննադատել կառավարությանը, կարող է հայտնվել ճաղերի ետևում։  PAS-ի և Մայա Սանդուի ռեժիմը ճնշումներն օգտագործում են որպես այլախոհության դեմ պայքարի գործիք։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրանք չեն վարանում կիրառել մեթոդներ՝ գործեր կեղծելը, դատավորների վրա ճնշում գործադրելը, քաղաքական դատավճիռներ կայացնելու համար», -ընդգծեց նա։

Ինքնավարության ղեկավարի պաշտպանությունը մտադիր է 15 օրվա ընթացքում բողոքարկել դատարանի որոշումը Քիշնևի վերաքննիչ դատարան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման