Թուրքական հեռահաղորդակցության օպերատորը վաճառում է Ուկրաինայում ունեցած իր բոլոր ակտիվները
Տնտեսություն
10:09 05/08/2025
Աշխարհ

Թուրքական հեռահաղորդակցության օպերատորը վաճառում է Ուկրաինայում ունեցած իր բոլոր ակտիվները

Թուրքիայի երեք խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ Turkcell-ը, հայտարարել է Ուկրաինայում իր դուստր ձեռնարկություններն ու ակտիվները DVL Telecom կոնցեռնին վաճառելու գործարքի ավարտի մասին։

Ընկերության գործարքն ավարտելու ծրագրերի մասին հաղորդվել էր 2023 թվականի վերջին։

«Turkcell-ը Lifecell, Global Bilgi և Ukrtower ընկերությունների բոլոր բաժնետոմսերը, ինչպես նաև բոլոր պարտքերն ու իրավունքները վաճառել է DVL Telecom-ին 538,7 միլիոն դոլարով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է օպերատորը KAP հարթակում։

Նշվում է, որ այս կերպ Turkcell-ը ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինայում իրականացվող բիզնես նախագծերը: Turkcell-ը Lifecell օպերատորը ձեռք է բերել 2015 թվականին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքական հեռահաղորդակցության օպերատորը վաճառում է Ուկրաինայում ունեցած իր բոլոր ակտիվները