Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ
Աշխարհում
09:07 05/08/2025
Աշխարհ

Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ քառորդ եզրափակիչ խաղում հաղթելով ամերիկացի Ալեքս Միկելսենին։ Խաղն ավարտվել է Խաչանովի հաղթանակով 6:4, 7:6 (7:3) հաշվով։ Թենիսիստները կորտում անցկացրել են 1 ժամ 44 րոպե։

Մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում Խաչանովը կորտում կհանդիպի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։

Տորոնտոյում անցկացվող մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 9 միլիոն դոլարը։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 7-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ