Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղը ավերել է մի ամբողջ գյուղ
Աշխարհում
18:15 05/08/2025
Աշխարհ

Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղը ավերել է մի ամբողջ գյուղ

Հնդկաստանի հյուսիսում՝ Ուտտարախանդ նահանգում, ջրհեղեղը քշել-տարել է մի ամբողջ գյուղ։ Չորս մարդ զոհվել է, 12-ը՝ անհետ կորած է համարվում։ Դհարալի գյուղում տեղակայված են եղել զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ։ Այս մասին հաղորդում է MIR 24-ը՝ հղում անելով The Times of India-ին։

Հնդկաստանի ներքին գործերի նախարարը հրամայել է աղետի գոտի ուղարկել ոստիկանության և արագ արձագանքման ուժեր՝ փրկարարական գործողություններ իրականացնելու համար։

Ջրհեղեղն առաջացել է Խիրգանգա գետի ջրահավաք ավազանում տեղացած ուժեղ անձրևներից, որոնք հանգեցրել են գետի ափերից դուրս գալուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղը ավերել է մի ամբողջ գյուղ