Ռումինիան աղտոտ հում նավթ է ստացել Ադրբեջանից և արտակարգ դրություն է հայտարարել
Տնտեսություն
18:35 05/08/2025

Ռումինիան աղտոտ հում նավթ է ստացել Ադրբեջանից և արտակարգ դրություն է հայտարարել

Ռումինիայի էներգետիկայի նախարարությունը արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Ադրբեջանից ստացված հում նավթի խմբաքանակը աղտոտված է։ Տեղական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության մասին գրում է 1tv.ge-ն։

Էներգետիկայի նախարարությանը ադրբեջանական նավթի հետ կապված խնդրի մասին հայտնել է OMV Petrom ընկերությունը։ Ընկերությունը հուլիսի 16-18-ին Թուրքիայի Ջեյհան նավահանգստում ստացել է 92 հազար տոննա հում նավթի խմբաքանակ, սակայն բեռնաթափման ընթացքում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ խմբաքանակը աղտոտված է օրգանական քլորիդներով։

Վերլուծությունների արդյունքների հիման վրա ընկերությունը որոշել է հրաժարվել ևս մեկ՝ 92 հազար տոննա հում նավթի խմբաքանակի բեռնավորումից։

Անխափան աշխատանքն ապահովելու և ներքին շուկայում դեֆիցիտից խուսափելու համար ընկերությունը պետական պահուստներից պահանջել է 80 հազար տոննա նավթ և 30 հազար տոննա դիզելային վառելիք։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռումինիան աղտոտ հում նավթ է ստացել Ադրբեջանից և արտակարգ դրություն է հայտարարել