Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրյա քաղաքացի
Քաղաքական
18:09 05/08/2025

Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության և նախարարության համապատասխան ստորաբաժանումների սերտ համագործակցության արդյունքում, վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակում Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրյա քաղաքացի։ Լուրը հայտնում է Jnews-ը։

Երկրից արտաքսվել են Իրաքի, Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Կամերունի, Հորդանանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Քենիայի՝ ընդհանուր առմամբ 22 քաղաքացի։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչությունը հանդիսանում է երկրի ներսում ապօրինի միգրացիայի դեմ պայքարի պատասխանատու մարմին։ Նրա մի քանի լիազորություններից մեկն է Վրաստանում օրինական հիմքի բացակայությամբ գտնվող օտարերկրյա քաղաքացիների հայտնաբերումն ու նրանց արտաքսման իրականացումը», – նշված է նախարարության հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանից արտաքսվել է 22 օտարերկրյա քաղաքացի