Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել uեքunւալ բնույթի գործողություններ
Տնտեսություն
15:43 05/08/2025
Հայաստան

Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել uեքunւալ բնույթի գործողություններ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են միջամտած, տարածքում գտնվող անձանց կողմից:

Քննչական կոմիտից հայտնում են, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (մարդուն առևանգելը), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) և 44-198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձը):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել uեքunւալ բնույթի գործողություններ