Սյունյաց թագավորների ամրոցում պեղումներ են
Մշակույթ
17:43 05/08/2025
Հայաստան

Սյունյաց թագավորների ամրոցում պեղումներ են

Մեկնարկել է Կապան-Քաջարան ճանապարհին գտնվող միջնադարյան Բաղաբերդ ամրոցի երկրորդ պեղաշրջանը։ Պեղումներն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (հնագետ՝ պ․գ․թ․ Ավետիս Գրիգորյան)։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Բաղաբերդը Հայաստանում վերջին թագավորության (Կապանի թագավորության) միջնաբերդն էր, որտեղ հերոսական պատմություն են կերտել «Պարսից պատերազմը» վիպաշարի հերոսներ Անդոկ և Բաբիկ իշխանների ժամանակներից մինչև Օրբելյան իշխանների ժամանակը, երբ Սյունիքն ազատագրվեց սելջուկնից։

Հնագետներն առջևում նոր ու հետաքրքիր բացահայտումներ են խոստանում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սյունյաց թագավորների ամրոցում պեղումներ են