Բարձր ջերմային ֆոնի հետևանքով գազա-բենզալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ կա
Հասարակություն
15:15 05/08/2025
Հայաստան

Բարձր ջերմային ֆոնի հետևանքով գազա-բենզալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ կա

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին.

. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն,
. խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը,
. անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք,
. ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով վերահսկողություն։

«Տեղեկացնում ենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների 
ահազանգեր, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։

 Խնդրում ենք չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։

Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն, այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- նշում են տեսչական մարմնից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բարձր ջերմային ֆոնի հետևանքով գազա-բենզալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ կա