Մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ
Սպորտ
19:20 05/08/2025

Մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է @ArmeniaSputnik-ը։

Խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։

Աղբյուրը նշում է, որ օգոստոսի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա»- «Լինքոլն» հանդիպումը, ու դժվար թե մինչ այդ հնարավոր լինի կարգի բերել խոտածածկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ