ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը
Քաղաքական
10:29 05/08/2025
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հաղորդագրություն է տարածել  Պետդեպարտամենտը, որում ասվում է. 

«Պետքարտուղարը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բարոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք բերի միջուկային զենք։

Նրանք նաև քննարկել են Գազայում մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու ջանքերը, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտը, Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության ապահովումը, ինչպես նաև Սուդանում շարունակվող հակամարտությունը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը