ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը
Քաղաքական
18:32 06/08/2025

ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը

«Առաջարկում եմ ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը: Չէ՞ որ գործ ունենք քպ անունով աննախադեպ քաղաքական թիմի հետ, որն իր վարչապետի առաջնորդությամբ, երբեք չի վրիպում և միշտ «հաղթանակած» է դուրս գալիս՝ նույնիսկ ամենաանելանելի իրավիճակներից:

Եվ այսպես, քպ-ի տիեզերական մասշտաբի «հաղթանակները»:

- «Արցախը Հայաստան է և վերջ» արեցին,

- հետո պատերազմը հաղթեցին,

- ապա որոշեցին Շուշիի և Հադրութի դեօկուպացումն ապահովել,

- մի փոքր իջեցրին Արցախի հարցում նշաձողը,

- ընթացքում պատահաբար Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում,

- հայտարարեցին, որ Արցախում էթնիկ զտումներ չկան,

- հպարտացան իրենց այդ նվաճումով՝ որպես սեփական հաջողության պատմություն:

- վերջում էլ վերոնշյալ հերոսությունների շարքն եզրափակեց քպ-ական բացարձակ ունիկալ մի արարած՝ հայտնելով, որ Գրանադայում լուրջ հաղթանակի են հասել, չվախենանք (05.10.23թ): Հա, ու որ միջանցքի թեման էլ փակել են...

Կարծում եմ, ոչ էլ արժի սպասել ԱՄՆ-ին»,-իր սոցիալական էջում գրել է ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ում սպասվելիք հերթական «մեծ հաղթանակից» առաջ մի փոքր թարմացնենք մեր հիշողությունը