Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված է երկու կարևոր հոբելյանների
Կրթություն, գիտություն
13:53 06/08/2025
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված է երկու կարևոր հոբելյանների

Սեպտեմբերի 15-19-ը Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) կանցկացվի միջազգային գիտաժողով «Աստղագիտական շրջահայություններ և մեծ տվյալներ - 3» խորագրով։ 

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ գիտաժողովը նվիրված է երկու կարևոր հոբելյանների՝ Մարգարյանի շրջահայության (FBS) 60-ամյակին և Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) 20-ամյակին։

ASBD գիտաժողովները դարձել են ԲԱ-ի ավանդական նախաձեռնություններից մեկը՝ նախորդ հաջող հանդիպումներից հետո (ASBD 2015 և ASBD-2 2020)։

Միջոցառումը միավորում է աստղագետների և տվյալագիտության մասնագետների, ովքեր աշխատում են աստղագիտական շրջահայությունների, տվյալների շտեմարանների, պահոցների, վիրտուալ աստղադիտարանների և մեծ տվյալների ոլորտներում։

Գիտաժողովը կկենտրոնանա պատմական ու ժամանակակից աստղագիտական տվյալների վրա՝ ներառելով ինչպես Մարգարյանի ու այլ կարևոր շրջահայություններ, այնպես էլ արտաարեգակնային և աստղագիտական թեմաներ։ Կքննարկվեն տվյալների թվայնացման ու արխիվացման գործընթացները, ինչպես նաև մեծ տվյալների կիրառությունը, վիրտուալ աստղադիտարանները, վերլուծական գործիքները և այլն։

Հրավիրված զեկուցողների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ՝

• Չավիեր Դյուպակ (Իսպանիա)

• Կլոտիլդ Լեյգլ (Ֆրանսիա)

• Վահե Պետրոսյան (ԱՄՆ)

• Ալեքս Սալայ (ԱՄՆ)

• Չենժու Սուի (Չինաստան)

• Միշել Դեննեֆելդ (Ֆրանսիա)

• Լեքս Կապեր (Նիդերլանդներ)

• Յոհան Կնապեն (Իսպանիա)

• Աշիշ Մահաբալ (ԱՄՆ)

• Ռայներ Շպուրցեմ (Գերմանիա)

և այլ հրավիրված առաջատար մասնագետներ։

Գիտաժողովը կազմակերպվում է Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO), Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) համագործակցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ նվիրված է երկու կարևոր հոբելյանների