Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհահռչակ ամերիկացի փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը Ստամբուլում անսպասելի իրավիճակում է հայտնվե, երբ Chanel-ի խանութը նրան արգելել է մուտք գործել՝ պատճառաբանելով, որ խանութը լիքն է։ Այս մասին գրում է turkiyetoday.com կայքը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, համերգից մեկ օր առաջ Ստամբուլի բարձրակարգ առևտրի կենտրոններից մեկի՝ Istinye Park այցելության ժամանակ անվտանգության աշխատակիցը թույլ չեն տվել Ջենիֆեր Լոպեսին մտնել Chanel խանութ։ Ըստ որոշ տեղեկությունների, նա հանգիստ պատասխանել է՝ ասելով. «Լավ, խնդիր չկա» և առանց որևէ արձագանքի հեռացել։
patronlardunyasi.com-ի հաղորդմամբ, որոշ ժամանակ անց խանութի աշխատակիցները մոտեցել են նրան՝ ներս հրավիրելով, սակայն Լոպեսը հրաժարվել է։
Չնայած Chanel-ի հետ կապված միջադեպին, երգչուհին մոտ երեք ժամ անցկացրել է հարևան Celine և Beymen խանութներում։ Ծանոթ աղբյուրների համաձայն, նա տասնյակ հազարավոր դոլարների ընդհանուր արժողությամբ գնումներ է կատարել։
Լոպեսի համերգը Ստամբուլում կայացել է նախօրեին։
