Քաղաքական լոյալության, ակադեմիական անողնաշարության ու քաղաքացիական այլասեռվածության բոլոր տարրերը պարունակող պարբերություն՝ 9-րդ դասարանի դասագրքում. Դեմոյան
Քաղաքական
17:52 06/08/2025
Հայաստան

Քաղաքական լոյալության, ակադեմիական անողնաշարության ու քաղաքացիական այլասեռվածության բոլոր տարրերը պարունակող պարբերություն՝ 9-րդ դասարանի դասագրքում. Դեմոյան

Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է.

«Ուշադիր կարդացեք, թե ինչ են հրամցնում մեր երեխաներին

Քաղաքական լոյալության, ակադեմիական անողնաշարության ու քաղաքացիական այլասեռվածության բոլոր տարրերը պարունակող այս պարբերությունը ներառված է 9-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ: Ենթադրաբար այս մասը հեղինակել է դասագրքի յոթ համահեղինակներից մշակութաբան Աղասի Թադևոսյանը, ով «թավշյա կրկեսը» սպասարկած ու նիկոլական գաղափարական դարբնոցին համապատասխան մարդաբանական ու մշակութաբանական մշակումներ ու տեքստեր հրամցնող ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի, Լևոն Աբրահամյանի, Հարություն Մարությանի թևի ակտիվ ներկայացուցիչներից է:

Իրենց պատկերացմամբ 2018 թ. Երևանում տեղի է ունեցել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխություն: Եվ դա պատահական չէ, քանի որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հատկապես ազգագրական մասը, հանդիսանալով խորհրդային ԿԳԲ-ի մնացուկային գործակալական ցանցի ներկայացուցիչներ, ակտիվորեն սպասարկեցին և տարբեր մանիպուլյատիվ գրառումներով ու հոդվածներով հիմնավորեցին ու մինչ օրս հիմնավորում են շինծու իշխանափոխությունը՝ դիմելով պատմակեղծարարության բոլոր ստոր միջոցներին: Բայց որ սրանց հանրային ձևաչափով գիտական բանավեճի հրավիրես, բոլորը մի տեղ կփախնենք, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ հետևանքներ է դա բերելու:

Հասկացա՞ք, թե ինչպիսի դարակազմիկ մտքերով է հիմնավորվում պատերազմի անհրաժեշտությունն ու դրա դրական ազդեցությունը հանրային տրամադրությունների ու հանդուրժողականության մթնոլորտ ձևավորելու վրա:

Այս տեքստի հեղինակային պատասխանատվությունը հավասարապես բաշխվում է դասագրքի մյուս համահեղինակների վրա, ում ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ համահեղինակությունից հրաժարվելու դեպքում, չեն ստանա այն պիտակավորումներն ու բնութագրումները, որոնք կհրապարակենք ամբողջական գրախոսության մեջ:

Դրա համար ունեք 48 ժամ...

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքական լոյալության, ակադեմիական անողնաշարության ու քաղաքացիական այլասեռվածության բոլոր տարրերը պարունակող պարբերություն՝ 9-րդ դասարանի դասագրքում. Դեմոյան