Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս տղամարդ է զոհվել
Տուլայի մարզի Կուրկինսկի շրջանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանի քննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Նախնական տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի 5-ի երեկոյան Կուրկինոյի մասնավոր տներից մեկի մոտ պայթուցիկ սարքի դետոնացիայի հետևանքով զոհվել է չորս տղամարդ»,- ասվում է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը նաև հայտարարել է, որ չորս մարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Արտակարգ իրավիճակի վայրում աշխատում են քննիչները, պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները։
Կոմիտեից հավելել է, որ տեղի ունեցածի օբյեկտիվ պատկերը վերականգնելու համար կիրականացվեն դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև այլ անհրաժեշտ քննչական գործողություններ։