Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան
Քաղաքական
16:00 06/08/2025
Հայաստան

Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան

«Շարունակում եմ մնալ այն կարծիքին,որ այն խափանման միջոցը, որ կիրառված էր Արմեն Աշոտյանի նկատմամբ պետք է ընդհանրապես չլիներ, որովհետև խոսքը վերաբերում է, իմ պատկերացմամբ, անարդար և անօրինական վիճակի վերացմանը»,-դատական նիստից հետո հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ շարունակում են լսել վկաներին և նրանց հարցաքննությունը մոտենում է ավարտին՝ 1.2-2 ամսից կավարտվի 3 վկաների լսումը, որից հեռտո ավելի երկար գրավոր ապացույցների փուլն է սկսվելու, դրան հաջորդելու է պաշտպանական կողմի ապացույցները։

«Կարճ ասած՝ այս դատական նիստն, իր այսօրվա վիճակով, տևելու է շատ երկար, Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է, ես իմ զարմանքն եմ արտահայտում վարչական հսկողության ամենախիստ միջոցի կիրառման կապակցությամբ, որի անունը մենք դրել ենք կիսատնային կալանք»,-ասաց Մելիքյանը՝ պարզաբանելով, որ դրանով որոշակի ժամերի անձին արգելվում է տնից դուրս գալը։

Նշելով, որ նման միջոցը նախատեսված է այն անձանաց համար, որոնք երեկոյան տանից դուրսեն գնում, ծեծկռտուք սարքում՝ փաստաբանը ասաց . «Արմեն Աշոտյանի, Ստեփանակերտի քաղաքապետի այլ անձի նկատմամբ այս միջոցի կիրառման տրամաբանությունն ընդհանրապես չեմ հասկանում։Պիտանիության առումով՝ ի՞նչ է կանխում այն։ Ցավում եմ, որ մենք տնային կալանքից հետո ունեցանք կիսատնային կալանքի ռեժիմ, բայց, իհարկե, պետք է գնահատել, որ այն քայլ առաջ էր, Արմեն Աշոտյանը վերադարձավ իր հանրային գործունեությանը, ճիշտ է Հայաստանից դուրս գալ չի կարող, բայց ներսում արդեն ակտիվ գործունեությունը բոլորս տեսնում ենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արմեն Աշոտյանի նկատմամբ հետապնդումը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան