Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը միացել է կրծքագեղձի համապետական սքրինինգայինծրագրի իրականացման գործընթացին: Անվճար սքրինինգային մամոգրաֆիա անցնելու համար դիմե՛ք ձեր տեղամասային պոլիկլինիկա, որտեղից ձեզ կուղղորդեն Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։
Հետազոտությունները կանցկացվեն երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում` քաղաք Երևան, Մխիթար Հերացի 5 հասցեում:
Եթե մամոգրաֆիայի արդյունքներով անհրաժեշտ լինեն լրացուցիչ հետազոտություններ՝ կրծքագեղձերի սոնոգրաֆիա, բիոպսիա,հյուսվածաբանական և իմունոհիստոքիմիական վերլուծություններ, ուռուցքաբանի խորհրդատվություն, ապա դրանք նույնպես կիրականացվեն անվճար` սքրինինգային ծրագրի շրջանակում։
Սիրելի՛ կանայք, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց շուրջ 70%-ը չի ունենում որև էարտահայտված ռիսկի գործոն, ուստի կրծքագեղձիքաղցկեղի ամենաարդյունավետ մեթոդը երկրոդային կանխարգելումն է, որի գլխավոր բաղադրիչը սքրինինգն է:
Ավելի մանրամասն՝ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի սոցիալական էջում;
Հարցերի դեպքում՝ 010-563935, 010-583536, 010-583935, 82-80 հեռախոսահամարներով: