Մեքենայում պայթյուն-բռնկման հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են
Իրավունք
16:53 06/08/2025
Հայաստան

Մեքենայում պայթյուն-բռնկման հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են

Օգոստոսի 6-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա․ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածը․ վարորդը և հինգ ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: 

NEWS.am–ին Այրվածքաբանության ազգային կենտրոնից հայտնել են, որ պայթյունի հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են. 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով են տեղափոխվել հիվանդանոց։ 

«Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. վիրակապման գործընթաց է տեղի ունենում»,–ասել ենկենտրոնից:

Այրվածքաբանության ազգային կենտրոնից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ տուժածներից 3-ն անչափահասներ են։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեքենայում պայթյուն-բռնկման հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են