Սա քաղաք է, որտեղ քաղաքացիների հարմարությունը զիջում է մեկի «հարմար կլինի»-ին. Արթուր Չախոյան
Հասարակություն
21:20 07/08/2025
Հայաստան

Սա քաղաք է, որտեղ քաղաքացիների հարմարությունը զիջում է մեկի «հարմար կլինի»-ին. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Այսօր՝ 18-հարկանի շենքի կառուցման վերաբերյալ հանրային քննարկման ընթացքում, ես շատ պարզ հարց ուղղեցի․
«Բնակիչների հյուրերը որտեղ են կայանելու իրենց ավտոմեքենաները»։

Կառուցապատողը չկարողացավ ներկայացնել ոչ մի իրավական հիմնավորում կամ լուծում, այլ պարզապես պատասխանեց՝
«Հարմար կլինի՝ կտանի և փողոցում կկանգնեցնի»։

Իսկ հենց այս «հարմար կլինի» սկզբունքով էլ տարիներ շարունակ Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ է բաժանել։
Արդյունքում այսօր Երևանում ավտոմեքենաները «հարմար կլինի»-ով կանգնեցնում են՝
ով որտեղ ուզում է՝ մայթերին, խաչմերուկներում, կանաչ գոտիներում, բակերի մուտքերի դիմաց։

Սա քաղաք է, որտեղ քաղաքացիների հարմարությունը զիջում է մեկի «հարմար կլինի»-ին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա քաղաք է, որտեղ քաղաքացիների հարմարությունը զիջում է մեկի «հարմար կլինի»-ին. Արթուր Չախոյան