Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
...իսկ վերջում կթողնեն մի քանի ջութակ-մութակ, որ հյուրերի առաջ ճըզվզը անեն, ասեն՝ հարուստ մշակութային ավանդույթներ ունենք. Գուրգեն Բավեյան
«Սկզբում փակեցին մշակույթի նախարարությունը, կամաց-կամաց կփակեն մշակույթի կենտրոնները, կոնսերվատորիայի լուծարումը զուտ ժամանակի խնդիր է, օպերան հաջորդիվ, իսկ վերջում կթողնեն մի քանի ջութակ-մութակ, որ հյուրերի առաջ ճըզվզը անեն ասեն հարուստ մշակութային ավանդույթներ ունենք»,- գրել է օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա կայացրած որոշմանը, ըստ որի լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպությունները։
Որոշման համաձայն, կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի տարածքում գործում են նմանատիպ մշակութային հիմնարկներ, իսկ Կապան համայնքում կա գործող 8 մշակութային և կրթամշակութային համայնքային ոչ առևտրային հաստատություններ։
Նախարարության գրության համաձայն՝ նախարարության միջոցառումների շրջանակում՝ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի մշակութային կյանքի զարգացումը նախատեսվում է իրականացնել Նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև Նախարարության մրցութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում գործող կազմակերպությունների ընդգրկվածության ձևաչափով: