Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ
Աշխարհում
08:08 07/08/2025
Աշխարհ

Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ

Աշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը դուրս է եկել Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ՝ կիսաեզրափաչում հաղթելով Գերմանիայի ներկայացուցիչ, աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին։

Խաղն ավարտվել է 6:3, 4:6, 7:6 (7-4) հաշվով։ Հանդիպումը տևել է 2 ժամ 54 րոպե։

Սա Խաչանովի առաջին հաղթանակն է Զվերևի նկատմամբ 2019 թվականից ի վեր, մինչ այս Զվերևը հաղթել էր երեք անգամ։

Օգոստոսի 8-ին կայանալիք եզրափակչում Կարեն Խաչանովը կխաղա Բեն Շելթոն/Թեյլոր Ֆրից զույգի հաղթողի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խաչանովը դուրս է եկել «Մասթերս» մրցաշարի եզրափակիչ