Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նոր թատերաշրջանը կմեկնարկի նոր շենքում
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնն ավարտել է իր 33-րդ թատերաշրջանը։ 34-րդ թատերաշրջանը կմեկնարկի ոչ թե երկու տասնյակից ավելի գործած Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկի բեմում, այլ՝ թատրոնի լիովին նոր կառուցված շենքում, որին շատ երկար են սպասել դերասանները, նաև՝ հանդիսականը։

Panorama.am-ին ասաց Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանն ասաց, որ շենքի շինարարությունը, ներսի վերանորոգումն ամբողջությամբ ավարտված է, տեխնիկապես զինված է։
«Մի քանի համալրում կա անելու։ Գուցե բացումը լինի ոչ թե սեպտեմբերին, այլ հոկտեմբերին, որպեսզի որևէ թերի բան չմնա։ Թատրոնում մի օղակ էլ որ թերի է լինում, անդրադառնում է աշխատանքի վրա»,-ասաց նա։
Ն.Գրիգորյանը հայտարարեց, որ նոր շենքի բացումը նշանավորվելու է մի քանի առաջնախաղով, իսկ զարդը կլինի Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» բեմադրությունը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է Չեխովյան փառատոնի շրջանակներում։
«Սիմոն Աբգարյանը մայիսի, հունիս ամիսներին հատուկ եկել էր և աշխատել մեզ հետ»,- ասաց նա՝ նշելով, որ ներկայացումը Ֆրանսիա-Հայաստան-Ռուսաստան համատեղ նախագիծ է։

Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի հիմնարկեքի արարողությունը կայացել է 2019 թ. մարտի 23-ին։ Շենքի ճարտարապետն է Իսահակ Ներսիսյանը։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի նախաձեռնությամբ: Այն գործում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի առաջին հարկում, մինչ օրս սեփական շենք չունի: