Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Պուտինի և Թրամփի հանդիպման հարցում
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև առաջիկա օրերին հանդիպման վերաբերյալ։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմի առաջարկով սկզբունքորեն համաձայնեցվել է առաջիկա օրերին ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու, այսինքն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպման վերաբերյալ հարցը», -ասել է նա։
Նրա խոսքով՝ կողմերը սկսել են աշխատանքները գագաթնաժողովի վրա, նախապես նախանշվել է առաջիկա շաբաթը, սակայն դժվար է ասել, թե քանի օր կտևի նախապատրաստական աշխատանքները։ Հանդիպման վայրը համաձայնեցված է, այն կհայտարարվի ավելի ուշ։