Երկամյա դադարից հետո ռինգ է վերադառնում ջավախքցի մարզիկ Օտար Երանոսյանը
Սպորտ
17:53 07/08/2025
Տարածաշրջան

Երկամյա դադարից հետո ռինգ է վերադառնում ջավախքցի մարզիկ Օտար Երանոսյանը

Oգոստոսի 10-ի վաղ առավոտյան Կալիֆորնիայում, երկամյա դադարից հետո, կրկին ռինգ կբարձրանա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը։ Վերջինս կմենամարտի դոմինիկացի Դաննիս Ագուերո Արիասի հետ։

Jnews-ը գրում է, որ ջավախքցի մարզիկ Օթար Երանոսյանը հանդես է գալիս 59 կգ քաշային կարգում։ Վերջինս գտնվում է մարզական գերազանց վիճակում։

Օթարի խոսքով, երկու տարվա դադարը պայմանավորված էր ոչ թե իր մարզական վիճակով, այլ խնդիր է եղել մենեջերի հետ։

«Հիմա շատ լավ մարզավիճակում եմ, նոր պայմանագիր ունեմ արդեն ուրիշ մենեջերի հետ։ Հուսով եմ կկարողանա կազմակերպել այն ինչ ինձ է պետք՝ չեմպիոնական մենամարտեր։ Մի քանի պատճառներ կային կապված մենեջերի հետ։ Մենամարտերի քանակը քիչ էր, ուզում էի ավելի հաճախ մենամարտել, բայց չէր կարող կազմակերպել», - Jnews-ի հետ բացառիկ զրույցում ասել է հայտնի բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը։

Մանրամասն սկզզբնաղբյուր կայքում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երկամյա դադարից հետո ռինգ է վերադառնում ջավախքցի մարզիկ Օտար Երանոսյանը