Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է.
«Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի»։
Փաստաբան Արսեն բաբայանը գրում է.
«Վարազդատ Հարությունյանը ու նարե հոնարչյանն այս օրերին իսկապես ծանր ու հերոսական գործ արեցին: Քաղբանտարկյալ Աղվան Արշակյանը ազատվեց բանտային կալանքից ու կշարունակի կալանքը տնային պայմաններում: Թեեւ մշտապես պնդել եմ, որ տնային կալանքը նույնքան ծանր խափանման միջոց է, բայց այս պայմաններում, երբ Աղվանի առողջական վիճակը ծայրահեղ վտանգավոր էր, Հուսանք, որ գոնե տնային պայմաններում ավելի չի ծանրանա...»։