Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ես գիտեմ Բելառուսի գինը Ռուսաստանի համար, այն ո՛չ Իրանն է, ո՛չ Հյուսիսային Կորեան, ո՛չ էլ Հայաստանը. Լուկաշենկո
«Ես գիտեմ Բելառուսի գինը Ռուսաստանի համար, այն ո՛չ Իրանն է, ո՛չ Հյուսիսային Կորեան, ո՛չ էլ Հայաստանը... Իրանը արժանի չէ, որ երկու միջուկային տերություններ բախվեն», -հարցազրույցի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վստահ է Ռուսաստանի աջակցության հարցում։
Նա նաև հայտարարել է, թե Ուկրաինան արժանի չէ, որ երկու միջուկային տերություններ բախվեն իր պատճառով։
«Բելառուսը արժանի է, քանի որ պատմականորեն այդպես է եղել։ Բելառուսի կորուստը Ռուսաստանի մի մասի կորուստն է», -հավելել է Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է բելառուսական «Առաջին լրատվական» հեռուստաալիքի եթերում։
Լուկաշենկոն հավելել է, որ «Սմոլենսկի մոտ ՆԱՏՕ-ի զորքերը մեկ բան են, Վարշավայում ՆԱՏՕ-ի զորքերը՝ մեկ այլ բան»։