Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինը ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Հարգելի գործընկերներ, այսօր մենք կքննարկենք տարածաշրջանային օրակարգի, տարածաշրջանային քաղաքականության որոշ հարցեր՝ կապված, իհարկե, առաջին հերթին անվտանգության հարցերի ապահովման և լուծման հետ», –Ինտերֆաքսի հաղորդմամբ, ասել է Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ։
Այնուհետև նախագահը խոսքը տվել է Ներքին գործերի նախարարության և Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարներ Վլադիմիր Կոլոկոլցևին և Ալեքսանդր Բորտնիկովին զեկույց ներկայացնելու համար։