2018-ին մենք չունեինք ո՛չ մեկն, ու ո՛չ մյուսը` մնացածը հետևանքներն են. Ստեփան Դանիելյան
Քաղաքական
11:13 08/08/2025
Հայաստան

2018-ին մենք չունեինք ո՛չ մեկն, ու ո՛չ մյուսը` մնացածը հետևանքներն են. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.

«Ըստ Արիստոտելի, դեմոկրատիան կարող է գործել այն պոլիսներում, որոնց ձայն ունեցող քաղաքացիները կարող են տեղավորվել մեկ հրապարակում` Ագորայում։ Այսինքն, միմյանց անձամբ ճանաչելու հնարավորություն ունեն։

Պոլիսներում ձայնի իրավունք ունեին ամուսնացած, սեփականություն ունեցող, ֆիզիկական ու հոգեկան խնդիրներ չունեցող տղամարդիկ։

Պլատոնն ավելի խիստ պահանջներ էր դնում։ Պոլիսը պետք է կառավարեն իմաստուններն ու կառավարիչներն, իսկ մնացածները պետք է իրենց գործերով զբաղվեն, չմասնակցելով կառավարմանը։

Այսօրվա մեծաքանակ երկրներում, երբ բոլորին ձայնի իրավունք է տրվել, քիչ, թե շատ կայուն վիճակ ստեղծվում է երկու գործիքակազմի միջոցով.

1. պետական գաղափարախոսության, որը սահմանում է նպատակներ ու կարմիր գծեր, որոնք արգելվում է հատել,

2. խորքային պետության` պետական, ռազմական, հատուկ ծառայությունների վերնախավը, որ թույլ չի տալիս, որ պոպուլիստներն ու քայքայիչ տարրերը մուտք գործեն կառավարման համակարգ։

2018-ին մենք չունեինք ո՛չ մեկն, ու ո՛չ մյուսը` մնացածը հետևանքներն են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2018-ին մենք չունեինք ո՛չ մեկն, ու ո՛չ մյուսը` մնացածը հետևանքներն են. Ստեփան Դանիելյան