Փաշինյան-Թրամփ հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում
Քաղաքական
23:49 08/08/2025
Հայաստան

Փաշինյան-Թրամփ հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում

Սպիտակ տանը ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Այդ մասին հայտնում է 1lurer.am-ը։

Հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման, Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործըթացի վերաբերյալ հարցեր: Հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի երկրորդ պաշտոնավարումից ի վեր սա Փաշինյան-Թրամփ առաջին պաշտոնական հանդիպումն է: 2024 թվականի դեկտեմբերի 8-ին Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց էր ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Դրան հաջորդել էր 2025 թվականի փետրվարի 7-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյան-Թրամփ հանդիպման արդյունքներով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրում