Քաղաքացուն որոնել են ողջ գիշեր, հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից
Հասարակություն
09:00 08/08/2025
Հայաստան

Քաղաքացուն որոնել են ողջ գիշեր, հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից

Օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Իլկասարից Հրեշտակների ձոր տանող ճանապարհին քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում շարունակել ճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, որոնողական աշխատանքներն իրականացվել են ողջ գիշեր, ինչի արդյունքում օգոստոսի 8-ի վաղ առավոտյան փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից և ցուցաբերել համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել հարազատներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացուն որոնել են ողջ գիշեր, հայտնաբերել են Իլկասար կոչվող սարի մոտակա ձորակից