Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել տարբեր ոլորտներում եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա հիմնված ադրբեջանա-թուրքական հարաբերությունների զարգացման կապակցությամբ»։
Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են Իլհամ Ալիևի ԱՄՆ կատարած այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերի նշանակությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի և Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ նախագահի միջնորդությամբ ստորագրված հայտարարությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համատեղ կոչը։