Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։
«Ամերիկյան կողմը հենց նոր հայտարարեց Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին, ուրբաթ, Ալյասկայում հանդիպում կազմակերպելու համաձայնության մասին։ Ռուսաստանը և ԱՄՆ-ն մերձավոր հարևաններ են, նրանք սահմանակից են միմյանց։ Եվ լիովին տրամաբանական է թվում, որ մեր պատվիրակությունը պարզապես թռչի Բերինգի նեղուցով, և երկու երկրների առաջնորդների այդքան կարևոր և սպասված գագաթնաժողովը տեղի ունենա Ալյասկայում», - ասել է նա։
Թրամփը նույնպես հայտնել է, որ Պուտինի հետ հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին, ԱՄՆ Ալյասկա նահանգում։
