Փաշինյանը՝ Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցի մասին
Քաղաքական
09:35 09/08/2025
Հայաստան

Փաշինյանը՝ Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցի մասին

«Չկա այդպիսի բանակցություն, որտեղ մենք Ադրբեջանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների թեման չենք բարձրացնում»,- Վաշինգոտնում կայացած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ թեմա քննարկվել և բարձրաձվել է բարձրագույն մակարդակում;

«Հիմա ես այլ մանրամասների մեջ չեմ մտնի: Եվ, հաշվի առնելով նաև նախորդ շրջանի իմ փորձը, այդ քննարկումների արդյունքի մասին էլ ձեռնապահ կմնամ որևէ բան ասել:

Քանի որ, ցավոք, դեռ արդյունք չկա, տեղի չի ունեցել այն, ինչ սպասում ենք, մենք պետք է ընկալենք, որ արդյունք չկա: Իսկ որ մենք բարձրագույն մակարդում այդ հարցերը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և կշարունակենք բարձրացնել, իհարկե, ակնհայտ է։

Մենք պետք է հասկանանք, որ հումանիտար հարցերն առանձին վերացրած լուծում չունեն, այս պատմական առաջընթացը, որը մենք արձանագրում ենք, դա է բերելու խնդիրների լուծմանը, այդ թվում հումանիտար խնդիրների։

Պարզ է՝ ունենք բարդություններ, եթե բարդություններ չլինեին, վաղուց լուծված կլինեին»,-նշեց Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը՝ Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցի մասին