Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տափերականում 29-ամյա կինը մտել է համագյուղացու տուն և գողություն կատարել
Օգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն:
Հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս:
Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել են անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին:
Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 5.30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը:
Հայտնաբերվել է նաև գողոնը։ Դրանք գրավադրվել էին բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում:
Դեպքով հանգամանքները պարզվում են: