Հրդեհ՝ Ախուրյանում
Հասարակություն
08:58 09/08/2025
Հայաստան

Հրդեհ՝ Ախուրյանում

Օգոստոսի 9-ին, ժամը 04։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Գրիգորյան փողոցի 4-րդ անցման տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են կուտակած անասնակեր և անասնագոմի (մոտ 72 քմ) տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:42-ին: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ՝ Ախուրյանում