Ադրբեջանը սեպտեմբերից ուղիղ ավիաչվերթներ է բացում դեպի Թավրիզ
Հասարակություն
16:42 10/08/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը սեպտեմբերից ուղիղ ավիաչվերթներ է բացում դեպի Թավրիզ

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը, որը հայտնի է որպես AZAL, ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Թավրիզ քաղաք։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի ազգային ավիափոխադրողը 2025 թվականի սեպտեմբերի 3-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Բաքու-Թավրիզ-Բաքու նոր երթուղով։

Հաղորդագրության համաձայն, այս երթուղով չվերթները կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին։

Բացի այդ, AZAL-ը սեպտեմբերի 1-ից կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը սեպտեմբերից ուղիղ ավիաչվերթներ է բացում դեպի Թավրիզ