Բաքուն մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու մեջ
Քաղաքական
21:04 10/08/2025
Տարածաշրջան

Բաքուն մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու մեջ

Բաքուն մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու մեջ։ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույցից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին Ադրբեջանի SOCAR-ի նավթամբարի և Ուկրաինայի տարածքում գտնվող այլ ադրբեջանական օբյեկտների, այդ թվում՝ ադրբեջանական գազը Ուկրաինա տեղափոխող գազամղիչ կայանի վրա «Ռուսաստանի կողմից նպատակային ավիահարվածների» մասին։ հայտնում է «Դոյչե վելեն»։

Զելենսկու մամուլի ծառայությունից հայտնել են, որ Կիևը ռուսական հարվածները համարում է Մոսկվայի կողմից «նպատակային փորձ»՝ Կիևի և այլ եվրոպական երկրների էներգետիկ անկախությունը երաշխավորող երթուղիները փակելու համար։

Միևնույն ժամանակ, կողմերը վստահություն հայտնեցրել, որ ռուսական հարձակումները չեն հանգեցնի Բաքվի և Կիևի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության դադարեցմանը, նշվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքուն մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում գտնվող ադրբեջանական օբյեկտներին հարվածելու մեջ