Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը դիկտատուրայի վերածած Փաշինյանի համար հայկական իշխանության թագը չափազանց մեծ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Այսօր Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ: Խոսքը առայժմ իհարկե ձերբակալության մասին է, և ո'չ կալանավորման, սակայն այս փաստը ևս ապացուցում է գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը։
Ակնհայտ է, ներկա քաղաքական իրավիճակում Փաշինյանին անհրաժեշտ է հնարավորինս հանդարտ իրավիճակ և կաշկանդված ընդդիմադիր բանավեճ, ինչը հնարավորություն կտա Փաշինյանին վաշինգտոնյան շոուն «վաճառել» հայ ժողովրդի վրա իբրև խաղաղության եւ բարգավաճման խոստում։ Այնինչ կարծում եմ յուրաքանչյուրին է պարզ (եթե ունի առողջ մտածողություն), որ ցանկացած փաստաթուղթ ունի երեւացող ու չերևացող կողմեր, որոնք հաճախ հակադիր են։ Յուրաքանչյուր ոք պետք է իմանա, որ խաղաղություն թղթով չեն բերում, այլ անմնացորդ նվիրումով և անդադրում աշխատանքով, ինչը իհարկե այս իշխանության մասին չէ։
Անարդար «խաղաղության» նախագիծը, որն հպարտությամբ հրապարակել է ՀՀ ԱԳ նախարարությունը, շատերին կթվա, որ վատ փաստաթուղթ չէ, բայց ի՞նչ է ասում օրինակ 8-րդ հոդվածը, եթե ոչ այն, որ ով համաձայն չէ Փաշինյանի հետ, վաղը հետապնդվելու է որպես անհանդուրժողականություն, ռասայական կամ էթնիկ խտրականություն և ռևանշիզմ քարոզող։
Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում պատվիրված ձերբակալվելը և սա այն դեպքն է, որ կասկածի նշույլ անգամ չի կարող լինել առ այն, որ Սամվել Կարապետյանը քաղաքական իշխանության պատվերով է ձերբակալվել։
Բայց մի բան հաստատ է` Հայաստանը դիկտատուրայի վերածած Փաշինյանի համար հայկական իշխանության թագը չափազանց մեծ է, ու բացի այն, որ այժմ այդ թագը նրա աչքերն է փակել, այն նաև նրա ականջներն է փակել, իսկ մնացածը ինքը լավ գիտի, թե ինչպես է լինելու...»։