Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված երգիչ Գրիգոր Եսայանն ազատ է արձակվել գրավի դիմաց։ Այս մասին Panorama.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Գրիգոր Եսայանը ձերբակալվել է:
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել գրավը։