Թուրքիայում այսօր տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ և զոհ
Հասարակություն
12:45 11/08/2025
Տարածաշրջան

Թուրքիայում այսօր տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ և զոհ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով նախնական տվյալներով մեկ մարդ է զոհվել։ Լուրը հաղորդում է BBC-ն։

Ըստ լրատվական գործակալության՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտնել է, որ Սինդիրգի քաղաքում փլատակներից դուրս բերելուց կարճ ժամանակ անց 81-ամյա մի կին մահացել է։

Նախարարը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 16 շենք, վիրավորվել է 29 մարդ։

Ալի Երլիքայան ասել է, որ որոնողական-փրկարարական աշխատանքներն ավարտվել են, և լուրջ վնասների կամ զոհերի այլ նշաններ չկան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել՝ մաղթելով տուժածներին արագ ապաքինում։ Նրա խոսքով՝ բոլոր վերականգնողական աշխատանքները վերահսկողության տակ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում այսօր տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով կան վիրավորներ և զոհ