Վաշինգտոնյան փաստաթուղթը քարտ-բլանշ է լինելու ներսում բռնությունները և ռեպրեսիաները խորացնելու համար. Սուրենյանց
Քաղաքական
16:02 11/08/2025
Հայաստան

Վաշինգտոնյան փաստաթուղթը քարտ-բլանշ է լինելու ներսում բռնությունները և ռեպրեսիաները խորացնելու համար. Սուրենյանց

«Ավելորդ է ասելը, որ մեզ սպասում է նախընտրական աշուն, այն ակտիվ վերադասավորումների փուլ է լինելու»,- «Սպուտնիկ-Արմենիա»-ի մամուլի սրահում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Հայտնելով, որ իշխանության դաշտում վերադասավորումներ,կադրային փոփոխություններ և ֆիլտրումներ կլինեն՝ Սուրնյանցը հավելեց. «Ընդդիմադիր դաշտում էլ տեղի են ունենալու վերադասավորումներ, հնարավոր է լինեն նոր դաշինքներ։ Ես որպես նման մի պրոցեսի մասնակից, այն չեմ բացառում։ Կուրվագծվեն այն 4-5 բևեռները, որոնք հայտ կներկայացնեն խորհրդարանական ընտրություններում որոշակի դերակատարություն ունենալու համար»։

Սուրնյանցը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից փորձում էր պոկել հենց այդ թուղթը խաղարկելու ներքաղաքական գործընթացներում՝ փորձելով դիրքավորվել որպես խաղաղության օրակարգի կրող և թիրախավորելով բոլոր ընդդիմախոսներին՝ նրանց ներկայացնելով որպես խաղաղության հակառակորդներ։

 «Ամեն ինչ պետք է անենք, որ այս հնարքը թույլ չտանք, սա կեղծ մտացածին բաժանում է, բայց Նիկոլ Փաշինյանի շահը Վաշինգտոնում սա էր»,-հայտարարեց Սուրնյանցը՝ նշելով, որ ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի համար ոչ մի օգտակար փաստաթուղթ չի ստրագրվել։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը նշեց, թե ինչպես է մանիպուլյացվում համաձայնագրի բովանդակությունը, մեկնաբանվում տարբեր ձևերով, ինչը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին համաձայնագրի բովանդակությունը չի հետաքրքրում, այլ՝ ձևը, ընտրություններում հասարակությանը հերթական անգամ մանիպուլյացնելու համար։ Այն քարտ-բլանշ է լինելու ներսում բռնությունները և ռեպրեսիաները խորացնելու համար»,-ասաց Սուրենյանցը, հավելելով.

«Հայաստանում գործ ունենք դասական լիբերալ ֆաշիզմի հետ, նա վերացնում է դիմադրության բոլոր օջախները, նաև՝ իր արտաքին պատրոնաժների պատվերով»։

Նա բացառեց աշնանն արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը։

«Եթե շատ անկեղծ լինենք, ապա պետք է նշենք, որ ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարներն ավելի շատ հերթական ընտրության ռեժիմով են պլանավորում իրենց անելիքները, քան՝ արտահերթ»,- հայտնեց սուրենյանցը և հիմնավորեց, որ իշխանությունները չեն հասցնի մինչև աշում սահմանադրական փոփոխություններ անել,բացի այդ էլ հաջորդ տարվա գարնանաը սպասվում է հերթական «բլիթը» Եվրոպայից՝ մեծ գագաթնաժողովի տեսքով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաշինգտոնյան փաստաթուղթը քարտ-բլանշ է լինելու ներսում բռնությունները և ռեպրեսիաները խորացնելու համար. Սուրենյանց